«Այն ժամանակ, երբ աշխարհի երկրների մեծ մասը ամուր կերպով կանգնել են իրավական պետություն դառնալու ռելսերին կամ առավել կամ պակաս ադապտացվում են քաղաքակիրթ կյանքի ժամանակակից պայմաններին, Ադրբեջանում (եւ մի քանի այլ ռեժիմներում) հակառակ գործընթացն է գնում, արագ տեմպերով զարգանում է «ոչ իրավական պետության պարադոքսալ մոդելը» գրում է ադրբեջանցի լրագրող Զաֆար Գուլիեւը («Ազադլիզ»):
Հոդվածի հեղինակը նկատում է, որ Ադրբեջանն արդեն անցել է տոտալիտարիզմի, ավտորիտարիզմի փուլերը, բայց, ադպես էլ չհասնելով ժողովրդավարության` «թեքվել է դեպի զարգացման ոչ իրավական ուղի»: «Դա արդեն ավտորիտարիզմ չէ, անգամ պատրանքային ժողովրդավարություն չէ: Դա ամենաթողության թագավորություն է` պաշտոնյաների եւ ոստիկանների: Եւ դա, մեծ հաշվով, քաղաքական համակարգի ձախողումն է, սպառնալիք պետականությանը»,- գրել է նա:
«Կոռուպցիայի եւ իշխանության ու սեփականության մենաշնորհի պայմաններում նման մթնոլորտը հղի է աղետալի հետեւանքներով հանրության բոլոր շետերի համար, սպառնալով կործանել սոցիալական կյանքի եւ երկրի պետականության բոլոր հիմքերը»,- գրել է Գուլիեւը:




























