Այսօր` հուլիսի 4-ին, ԱՄՆ-ը նշում է իր անկախության տարեդարձը: Ֆիլադելֆիայի քաղաքային ժողովի շենքում 1776 թվականի հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչներ ստորագրեցին փաստաթուղթ, որով ԱՄՆ-ը հռչակվեց Բրիտանիայից անկախ եւ ինքնուրույն պետություն: Այսօր ԱՄՆ-ում, ավանդույթի համաձայն տեղի կունենան շքերթներ ու համերգներ, իսկ երեկոյան մի քանի քաղաքներում հրավառություններ կկազմակերպվեն:
Նշենք, որ ամերիկյան խոշոր նահանգներում տեղի ղեկավարությունն արգելել է Անկախության օրվա առթիվ հրավառություն կազմակերպել, եւ սահմանափակել է հրավառ նյութերի վաճառքը` հրդեհներից խուսափելու նպատակով: Ցանկում հայտնվել են Նյու-Մեքսիկոն, Ջորջիան, Տեխասը, Արիզոնան եւ Ֆլորիդան:




























