Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչը մինչեւ իր համար նոր փաստաբանների նշանակումը հրաժարվել է մասնակցել նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալի լսումներին:
Ավելի վաղ դատավորը Մլադիչին դատարանի դահլիճից հեռացրել էր վատ վարքի համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Մլադիչը ղեկավարել է Սերբական հանրապետության զինված ուժերը Բոսնիայում եւ Հերցեգովինայում 1992-1995թթ հակամարտության ժամանակ: Նախկին Հարավսլավիայի միջազգային դատարանը Մլադիչին մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների եւ խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունների մեջ, մասնավորապես` 1995-ին Սրեբրենիցայում 7500: 69-ամյա Մլադիչը ձերբակալվել է մայիսի 26-ին Սերբիայի հյուսիսում գտնվող Լազարեւո գյուղում: Ռազմական հանցագործությունների Բելգրադի դատարանը հայտարարել է, որ Մլադիչին պետք է հանձնել Հաագայի միջազգային դատարան:
Մլադիչի ընտանիքի անդամներն ու պաշտպաններն, իրենց հերթին, հայտարարում են, որ առողջական խնդիրների պատճառով Մլադիչը չի կարող մեկնել Հաագա: Հունիսի 3-ին Ռատկո Մլադիչն առաջին անգամ կանգնել է դատարանի առջեւ Հաագայում: Նա հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում:




























