ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն համաձայն չէ «վրացական հակամարտության վերաբերյալ ռուսական մոտեցման հետ»:
Նա կրկին հայտարարել է, որ կառույցը պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը եւ նրա տարածքային ամբողջականությունը:
«Այնպես որ, մենք համաձայն չենք վրացական հակամարտության վերաբերյալ ռուսական մոտեցման հետ: Սակայն մենք իրավունք չունենք թույլ տալ այդ տարաձայնություններին կաթվածահար անել մեր հարաբերությունները, քանի որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի համար լավագույն կուրսն է»,- նշել է Ռասմուսենը:




























