Անգլիացի հայտնի երաժիշտ եւ դերասան Սթինգը չեղյալ է հայտարարել Աստանայում կայանալիք համերգը, հաղորդվում է երաժշտի պաշտոնական կայքում: Համերգը պետք է տեղի ունենար հուլիսի 4-ին` քաղաքի օրը:

Ինչպես նշվում է Սթինգի կայքում, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Police-ի նախկին վոկալիստի ուշադրությունը սեւեռել է նավթագործների, գազագործների իրավունքնքների խախտման վրա:

Սթինգը համաշխաչրհային հանրությանը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել ղազախական նավթային ընկերությունների աշխատակիցների հացադուլներին, գործադուլներին եւ բողոքի այլ գործոողություններին, ինրչպես նաեւ նրանց անարդարացի կերպով աշխատանքից ազատելու փաստի վրա:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», մայիսին նավթագործարաններում աշխատող հարյուրավոր մարդիկ գործադուլ էին հայտարարել` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Արդյունքում նրանցից շատերը ձերբակալվել էին, մի քանի տասնյակը` հեռացվել աշխատանքից:

Սթինգն Աստանայում պետք է կատարեր իր հիթերը` սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: