Առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

NEWS.am-ը «Հայպետհիդրոմետից» տեղեկանում է, որ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 21-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը Երևանում կլինի +20+22, իսկ վաղը ցերեկը +34 +36։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +24 +29,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +17 +19, ցերեկը` +31 +33,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +29,

Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը` +26 +29,

Տավուշում գիշերը` +13 +18, ցերեկը` +24 +29,

Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +24 +29,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17 +20, ցերեկը` +33 +35,

Արարատում գիշերը` +17 +21, ցերեկը` +35 +37,

Արմավիրում գիշերը` +17 +21, ցերեկը` +35 +37,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +24 +29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը՝ +35 +37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +34 +37,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +11 +15, ցերեկը` +25 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +18 +22, ցերեկը` +33 +37: