Երեկոյան պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Չարչյանն ինքը կգնա «Վարդաշեն» ՔԿՀ: Այս մասին հայտարարեց նույն դաշինքի պատգամավոր, իրավաբան Արամ Վարդեւանյանը` պրոֆեսոր Չարչյանի ձերբակալության վերաբերյալ մամուլի ասուլիսում: Ժամը կհայտարարվի ավելի ուշ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այսօր Վերաքննիչ դատարանը բեկանել է պրոֆեսոր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու Առաջին ատյանի դատարանի որոշումը: Քանի որ Չարչյանը պատգամավոր է, ձերբակալությունը պետք է թույլատրվեր խորհրդարանի կողմից: Սակայն դատարանը եւ գլխավոր դատախազությունը ձեւականությունների հետեւից չեն ընկել: Փաստորեն, ըստ իրավաբանի, դատարանն առաջնորդվում է Առաջին ատյանի դատարանի առաջին որոշմամբ, որը կալանավորումը թույլատրել է դատախազի այն հայտարարության հիման վրա, որ անհրաժեշտ է հարցաքննել 130 վկայի, եւ դա անել՝ բացառելով Չարչյանի կողմից ճնշման հնարավորությունը: Երկար ժամանակ անց պարզվում է, որ վկաների մոտ կեսը դեռ հարցաքննված չեն: Միաժամանակ Չարչյանն այլեւս ԲԿ տնօրեն չէ, եւ ճնշման մեխանիզմները կասկածի տակ են:

«Ես իրականացրել եմ պաշտպանությունը եւ կարող եմ հաստատել, որ գործում ոչ մի նոր բան չի ավելացել: Միակ նորությունն այն է, որ պրոֆեսոր Չարչյանը մանդադտ է ստացել: Սա բացառում է ձերբակալությունը, սակայն այս հանգամանքը իշխանությունների համար զրո նշանակություն է ունեցել: Ռուբիկ Մխիթարյանը (ձերբակալման որոշում կայացրած դատավորը) իշխանությունների համար նոր պաավոր չէ: Հենց նա էր 2018-ին կատարում Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հրամանը: Այն ժամանակ դա արվեց 300.1 հոդվածի հիման վրա` այն նույն հոդվածի, որը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող: Այնպես չէ, որ այս անձեռնմխելիությունն այդքան կարեւոր է մեզ համար: Իշխանությունները կարող են հանգիստ հանել այս կետը Սահմանադրությունից: Կարեւոր է մեկ այլ բան՝ այս կետը կա, եւ այն ոտնահարվում է: Անհեթեթ է, որ պատգամավորին կարող են ձերբակալել քննիչի քմահաճույքով: Դա հարված է հասցնում նաեւ իշխանությունների հեղինակությանը: Պրոֆեսոր Չարչյանը ձերբակալվել է առանց իրավական հիմնավորման: Իշխանություններն անընդհատ ձեռք են բերում իրավական փոխհարաբերությունների նոր բարձունքներ: Համոզված եմ, որ ժամանակին պրոֆեսոր Չարչյանի ձերբակալությունը կմնա այն բանի օրինակ, ինչ պետք չէ անել: Ինչպես նաեւ արդարությունից հեռու դատավորը, որը դողացող ձայնով կարդում որոշումը:

Ինչպես ընդգծեց Վարդեւանյանը, իշխանությունները դատարաններն օգտագործում են որպես ընդդիմության վրա ճնշման լծակներ: «Օրինակ՝ ինչ է կատարվում Արմեն Գեւորգյանի հանդեպ: Լինելով հանձնաժողովի ղեկավարի թեկնածու՝ նա չխուսափեց բերման ենթարկվելու ճակատագրից: Դատավորը չվերանայեց իր որոշումը: Վաղը նա պետք է մասնակցի նիստին: Չնայած վաղը ներկայացվելու է կառավարության ծրագիրը»,- նշեց Վարդեւանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր պատգամավոր ներկայացնում է ամբողջ ժողովրդին, եւ, հետեւաբար, այս ներկայացուցչական մանդատը չի կարող ենթարկվել դատական համակարգին: Եւ վերջապես, չէ որ կարելի էր հետաձգել նիստի օրը:

Վարդեւանյանը ԶԼՄ-ներին առաջարկեց նյութեր հրապարակել բռնապետությունների եւ բռնապետների մասին, քանի որ այս երեւույթին ծանոթանալը տալիս է Հայաստանի իրողություններին վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները: Իսկ թե ինչու իշխանությունները, ունենալով խորհրդարանում մեծամասնություն եւ, հետեւաբար, վստահ լինելով, որ խորհրդարանը թույլ կտա Չարչյանին ձերբակալել, այնուամենայնիվ դա չարեցին, Վարդեւանյանը նշեց, որ ինքը չի կասկածում հավանություն ստանալուն, բայց գուցե իշխանություններն իրե՞նք են կասկածում: Նրա խոսքով, գործն, ըստ երեւույթին, այլ է՝ գլխավոր դատախազը պետք է պատասխաներ ուղիղ դրված հարցին՝ ում շահերն է ինքը սպասարկում: «Ի վերջո, անձեռնմխելիության մեխանիզմը բոլորի համար նույն կերպ է գործում: Նախագահնը նույնպես օժտված է անձեռնմխելիությամբ: Իսկ եթե դատարանը որոշի նրան ձերբակալե՞լ»,- տարակուսեց իրավաբանը: