44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից Հայաստան եկած քաղաքացիների վերադարձը Ստեփանակերտ կազմակերպելու համար 28.05.2021-05.08.2021թթ. ժամանակահատվածում կատարած ուղեւորափոխադրումների ծառայություններ տրամադրած կազմակերպություներին կամ անհատներին փոխհատուցելու նպատակով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը տրամադրվելու է 40.3 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի բաժնից։
Արցախցիների վերադարձի ծախսերը կազմակերպելու համար Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը տրամադրել է 40 միլիոն դրամ

Հասանելի է
русский


























