Իշխանությանը ձեռնտու են շոուները, որպեսզի թաքցնի կառավարության ծրագրի անկարողությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը։

«Հայաստանը տոտալիտարիզմի բաստիոն է»,-ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ այդպիսով իշխանությունը փորձում է վախեցնել ընդդիմության կողմնակիցներին, որոնք հույսեր ունեն ընդդիմության եւ հակակապիտուլյացիոն ուժերի հետ։

«Տեսեք, մենք կհարվածենք ձեզ մուրճով»,-նշեց ընդդիմադիրը։