Խորհրդարանում «Պետական սահմանի մասին» օրենքի փոփոխությունը քննարկելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչ է նշանակել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է e-gov.am կայքում տեղադրված որոշումից:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում

«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: