Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը:




























