Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»  պատվաստանյութի նոր խմբաքանակները պատրաստ են Հայաստան ուղարկվելու համար: Այս մասին երեքշաբթի ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: «Մենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդեն մի քանի խմբաքանակ ենք հասցրել Հայաստան, այժմ սպասվում են նոր խմբաքանակներ: Եվ մենք պայմանավորվեցինք, որ այս համագործակցությունը խորանալու է՝ համապատասխան բժշկական ​​հաստատությունների միջեւ համակարգված հիմքի վրա», - ասել է Լավրովը:

2020 թվականի վերջից Ռուսաստանը Հայաստան է մատակարարել «Սպուտնիկ V» պատվաստանյութի տասնյակ հազարավոր չափաբաժիններ, եւ այժմ աշխատանքներ են տարվում դեղամիջոցի արտադրությունը Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ: