Այսօր առավոտյան, 96 տարեկան հասակում, կյանքից հեռացավ հունական մշակույթի ռահվիրան, բոլոր ժամանակների ամենաանգերազանցելի, աշխարհահռչակ՝ Միկիս Թեոդորակիսը։ Մեծ երաժիշտ, «Զոռբա» ֆիլմի Սիրտակիի հեղինակը, անկրկնելի երգահան, խմբավար, պայքարի մարտիկ և քաղաքական գործիչ։ Հունաստանի բոլոր ԶԼՄ-ները դադարեցրել են իրենց ծրագրի ընթացքն ու առանձնակի տուրք են մատուցում։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարված։

Նա իր առանձնահատուկ ու չափազանց ինքնատիպ երաժշտական մեկնաբանմամբ, աշխարհին ճանաչելի դարձրեց հունական մտածելակերպն ու հունական կյանքի գույնը։ Հատկապես, 70-ականների ռազմական դիկտատուրայի, պատմական ծանր ժամանակներում, նրա ստեղծագործություններն ազգային ոգու կանչն էին, ազատագրական պայքարի հենասյունն ու ազգային վշտի սփոփանքը։