NEWS.am-ը նախորդ շաբաթ անդրադարձել էր փողոց նետվող աղբի թեմային: Խոսքն աղբի մասին է, որն այս կամ այն պատճառով հայտնվել է կամ աղբամանների մոտ, կամ՝ հենց փողոցում:
Նախորդ հրապարակման մեջ (https://news.am/rus/search/?q=%D0%B8%D0%B4%D0%B8%D1%82%D0%B5) ներկայացվել էր Երեւանի բակերից մեկում տիրող իրավիճակի մասին, որը ծագել էր այն բանից հետո, երբ շենքերի աղբերի խողովակները լցվել էին: Երեւանի քաղաքապետարանը լավագույն մտադրություններով որոշել էր փակել առնետների ու ուտիճների աղբյուր հանդիսացող բոլոր աղբատար խողովակները՝ տեղադրելով աղբարկղեր: Սակայն պարզվեց, որ իրականությունը տեսականից այլ է:
Անմիջապես ասենք, որ Անդրանիկի փողոցի 85-89 շենքերի բակում ստեղծված իրավիճակը եզակի չէ: Նույնը կարելի է հանդիպել նաեւ այլ բակերում:
Ինչպես արդեն պատմել էինք, աղբարկղի մոտ աղբանոց է գոյացել՝ տուփեր, խաղալիքներ եւ նույնիսկ արդուկի տախտակ: Աղբահանության ծառայության աշխատակիցների՝ այդ խայտառակությունը մաքրել հրաժարվելուց հետո բնակիչներն իրենք մաքրեցին ինչ կարող էին եւ դիմեցին քաղաքապետարանի 1-05 թեժ գծին: Թեժ գծով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդումը ծայրահեղ սիրալիր ընդունեցին: Բայց... սայլ, ավելի ճիշտ՝ աղբ, հիմա էլ է այնտեղ: Հանգստյան օրերին աղբային սարին երկու ներքնակ, եւս մի քանի տուփ, որոնք առանց սննդի մնացած առնետների մոտ աշխուժագույն հետաքրքրություն են առաջացնում:
Այս ամենը տեղի է ունենում բակի տարածքում, որն օրինակելի է ճանաչվել. այդ մասին տեղեկացնող ցուցանակը կախված է խաղահրապարակի դարպասներին: Խաղահրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա եւ բնակարանների պատուհանների տակ աղբի սար է: Աղբի գարշահոտից հոգնած՝ բնակիչներն էլ ավելի սարսափելի իրավիճակում են հայտնվե«. եթե նախկինում աղբն ու առնետներն ինչ-որ կերպ տեղայնացված էին, այժմ երկուսն էլ ամենուր են:
Այլանդակ պատկերը բառացիորեն մի քանի մետր հեռավորության վրա է աշխատանքի վետերան, սոցիալիստական մրցույթի հաղթող Լյուդմիլա Ավակովնա Պետրոսյան-Դորոշենկոյի դռնից: «Ես 30 տարի տներ եմ կառուցել մարդկանց համար, իսկ հիմա՝ այսպիս բան»,- ասում է Լյուդմիլա Ավակովնան, ով գուցե միակ կին կռունկավարն է Հայաստանում:
Ո՞վ է կոնկրետ մեղավոր եւ ինչ անել հիմա՝ բնակիչները չգիտեն: Աղբատար մեքենան տանում է միայն աղարկղերի մեջ եղածը: Քաղաքապետարանում առաջարկում են դիմել ոստիկանություն:
Իհարկե, ներքնակները նախատեսված չեն աղբամանների համար, եւ խոշոր աղբը ոչ մի դեպքում չի կարելի թափել աղբարկղների կողքին: Նման վարքագիծը պետք է խստորեն պատժվի՝ ընդհուպ մինչեւ տուգանքներ: Բայց քանի դեռ իրավասու մարմինները խուսափում են եւ անիմաստ խորհուրդներ տալիս, աղբի Մոնբլանը մեծանում է:






























