Մ. Չիգորինի հիշատակի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում անցկացվող արագ շախմատի մրցաշարում հաղթել է Զավեն Անդրեասյանը՝ 11 հնարավորից հավաքելով 9,5 միավոր, հայտնում է Sportinfo.am կայքէջը։ Հայ գրոսմայստերից մեկ միավորով ետ են ռուսաստանցի Ի. Խայրուլինը, ուկրաինացի Ի. Կովալենկոն եւ ռուսաստանցի Ե. Վորոբյովը։ Այսօր մեկնարկում է Ռուսաստանի գավաթի մի փուլը՝ դասական շախմատի մրցաշարը։
Ստորեւ բերում ենք մյուս հայ շախմատիստների արդյունքները.
Հրանտ Մելքումյան-7,5 միավոր (14-րդ տեղ), Լեւոն Բաբուջյան, Հրայր Սիմոնյան-6,5-ական միավոր (45 եւ 47)։ Ռոբերտ Հովհաննիսյան-6 (68), Վարդան Խոջոյան, Վարդգես Թովմասյան-5,5-ական միավոր (75 եւ 80), Սուրեն Պողոսյան, Սարգիս Վ. Մանուկյան-4,5-ական միավոր (111 եւ 119), Արթուր Գաբրիելյան Ռուսաստան-6 (50), Ալինա Բալայան-4,5 (112)։




























