Մեծ թենիսի լեգենդներ Անդրե Աղասին եւ Փիթ Սամփրասը հոկտեմբերի 25-ին Չինաստանում կմրցեն միմյանց հետ, գրում է «Սովետսկի Սպորտ» թերթը։ Խաղը տեղի կունենա Մակաոյում՝ Չինաստանի ինքնավար տարածքում, որը նախկինում Պորտուգալիայի գաղութն էր։

Հիշեցնենք, որ այս երկու խոշոր թենիսիստները վերջին անգամ իրար հետ մրցել են 2002թ-ին, ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում։ Այն ժամանակ Սամփրասը հաղթել էր՝ նվաճելով իր վերջին՝ 64-րդ տիտղոսը։

«Իմ ու Փիթի մենամարտերը երկուսիս մարզական կյանքում էլ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ Մենք երկուսով ենք կերտել թենիսի պատմությունը։ Այժմ ես անհամբերությամբ եմ սպասում թենսի կորտում նրա հետ նոր հանդիպմանը», ասել է Աղասին։

Նշենք, որ կորտերում Աղասին ու Սամփրասը հանդիպել են 34 անգամ։ Եւ այդ հանդիպումներում, ընդհանուր հաշվարկով, առավելությունը Սամփրասի կողմն է՝ 20 հաղթանակ եւ 14 պարտություն։