ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ Հարություն Արմենյանին եւ համալսարանի Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ղեկավար Արմեն Սարդարյանին եւ քննարկել նրանց հետ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ առնչվող մի շարք հարցեր։
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը հաջողված է համարել Թրփանճյան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է գործում Արցախում ժամանակակից բիզնես մշակույթի զարգացման վրա։




























