Այս տարվա օգոստոսին Բաթումի կժամանի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը: Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի  մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարար Նիկա Ռուրուան, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Նրա խոսքով, հուլիսի 19-25-ին Բաթումիում տեղի կունենա սեւծովյան ջազ փառատոնը, որին կմասնակցեն 22 տարբեր խմբեր: Այդ փառատոնին նույնպես կմասնակցեն համաշխարհային աստղեր, որոնցից է Մերսի Գրեյը: Դրանից հետո հենց նույն ամսին Բաթումիում տեղի կունենա նաեւ կինոփառատոնը:

«Այսպիսով հուլիս-օգոստոսը Բաթումիում բավականին հագեցած է, ինչը ֆինանսապես շատ կարեւոր է, քանի որ դրան կհետեւի նաեւ տուրիզմի զարգացումը, ինչը շատ ընտանիքների համար գումար վաստակելու աղբյուր է հանդիսանում»,-հայտարարել է մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարը: