Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սթրես-թեսթեր անցկացնել իր տարածքում տեղակայված բոլոր ատոմակայաններում: Ինչպես հուլիսի 6-ին հայտնել է France-Presse-ը վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, նման որոշման մասին տեղեկացրել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Բանրի Կաիեդան: Միաժամանակ նա հավաստիացրել է քաղաքացիներին, որ սթրես-թեսթերը ոչ մի կերպ չեն ազդի ամռան պիկային ժամանակաշրջանում էլեկտրաէներգիայի մատակարարումների վրա:
Հիշեցնենք, որ 2011-ի մարտին Ճապոնիայում երկրաշարժի, ապա ցունամիի հետեւանքով վթարվել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը, որի շուրջը զգալիորեն ավելացել էր ռադիացիոն ֆոնը:




























