Երեկ մի խումբ վանաձորցիներ թերթի թղթակցին ահազանգել են քաղաքի կենտրոնական հրապարակում սկսված ապօրինի շինարարության մասին:
Նրանց վստահեցմամբ` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրապարակում գտնվող հյուրանոցին կից պատրաստվում է կառուցել սրճարան կամ ռեստորան: Իսկ ցավալին այն է, որ քաղաքի ճարտարապետության աղավաղումն իրականանում է Վանաձորի գլխավոր ճարտարապետի անմիջական գլխավորությամբ, ով Սամվել Դարբինյանի քրոջ ամուսինն է:




























