Հոլիվուդի ամենաթանկ վարձատրվող դերասանուհիներն Անջելինա Ջոլին եւ Սառա Ջեսիկա Փարքերն են, ովքեր 2010-ի մայիսից մինչեւ 2011 թվականի մայիս աշխատել են 30 մլն դոլար։

Ամենամյա ցուցակը հրապարակել է ամերիկյան Forbes հեղինակավոր ամսագիրը։

Նրանց հաջորդում են Ջենիֆեր Էնիսթոնը (28 մլն դոլար), Ռիզ Ուիզերսփունը (28 մլն դոլար), Ջուլիա Ռոբերթսը (20 մլն դոլար), Քրիստեն Սթյուարթը (20 մլն դոլար), Քեթրին Հեյգլը (19 մլն դոլար), Քեմերոն Դիասը (18 մլն դոլար) եւ Մերիլ Սթրիփը (10 մլն դոլար)։

Նշենք, որ նախորդ տարի ցուցակը գլխավորում էր Սանդրա Բալոքը։ Այժմ նա 9-րդն է։