Վալերի Մելաձեն ծեծել է «Կոմսոմոլսկայա պրավդայի» ֆոտոլրագրող Ժենյա Գուսեւային։
Ինչպես պատմել է նրա գործընկեր Մարիա Ռեմիզովան, լրագրողները գտնվել են Նոր Արբատի Lotte Plaza Zafferano ռեստորանում, որտեղ ընթանում էր հեռուստահաղորդավարուհի Յանա Չուրիկովայի եւ Դենիս Լազարեւի հարսանիքը։ Ժենյան լուսանակարել է հյուրերին։
«Առաջիններից մեկը ռեստորանից դուրս եկավ Վալերի Մելաձեն, որին ուղեկցում էր «Վիա Գրա» խմբի մենակատար Ալբինա Ջանաբաեւան։ Մեր լրագրողը մի քանի անգամ լուսանկարել է Մելաձեին»,- պատմել է Ռեմիզովան։
Սակայն երգիչն անվայելուչ արտահայտություններ է թույլ տվել։ Երբ Մելաձեն սկսել է սպառնալ Ժենյային, աղջիկը պտտվել եւ փախել է, երգիչը՝ նրա հետեւից։ Աղջկան հասնելուց հետո Մելաձեն հրել է նրան, աղջիկն ընկել է։
«Նա սկսել է խեղդել Ժենյային, քաշել նրա մազերը, ոլորել ձեռքերը՝ միաժամանակ բղավելով, որ կսպանի նրան, որ իրեն տա լուսանկարչական ապարատը։ Աղջիկը նրան է տվել կրիչներից մեկը՝ վախենալով սեփական կյանքի համար։ Բարեբախտաբար, նրանց է մոտեցել մի պատահական անցորդ եւ հարցրել, թե ինչու է Մելաձեն ծեծում աղջկան։ Երբ այդ մարդը շեղել է Մելաձեի ուշադրությունը, Ժենյան փախել է, սակայն երգիչը կրկին նրա հետեւից է ընկել։ Աղջիկը հասցրել է նստել ֆոտոլրագրողների մեքենան եւ փակել դռները։ Այնուհետեւ նա հեռացել է»,- պատմել է Ժենյայի գործընկերուհին։
Լրագրողների վկայությամբ, Մելաձեն հարբած է եղել։
ՎԻԴԵՈ-ն LifeNews կայքում։




























