Ճապոնական եւս մեկ ատոմային օբյեկտում` «Տոկայ-2» ԱԷԿ-ում այսօր` հուլիսի 6-ին հրդեհ է բռնկվել:
Հրդեհը տեղի է ունեցել Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում գտնվող ատոմակայանում: Հրդեհն սկսվել է այն շինությունում, որտեղ թափոնների մշակում է կատարվում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ատոմակայանի աշխատակիցները շատ արագ հանգցրել են կրակը: Փորձագետները վստահեցրել են, որ ռադիացիայի արտահոսքից հնարավոր է եղել խուսափել: Շրջակա միջավայրին լուրջ վտանգ չի սպառնում:



























