ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր` հուլիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ԼՂՀ առողջապահության բնագավառի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են Կալիֆորնիայի համալսարանի /Իռվայն/ պրոֆեսոր, մանկաբարձ-գինեկոլոգ Պետրոս Կոջոյանը եւ Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Հուռումյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի գրասենյակից: