Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կտրականապես հերքել է ադրբեջանական կողմի պնդումները Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի արտադրության եւ տարանցման վերաբերյալ:

Երեւանի այսօր` հուլիսի 6-ին կայացած ՀԱՊԿ թմրանյութերի դեմ պայքարի Համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանից հնչող մշտական մեղադրանքներին` ոստիկանապետը նշել է, թե դրանք բացարձակապես անհիմն են: «Նման պնդումների համար որեւէ հիմք չկա»,- ընդգծել է նա` հավելելով, որ թմրանյութերի ապօրինի շրջանառությունից պաշտպանվածության առումով Լեռնային Ղարաբաղն ավելի պաշտպանված է, քան անգամ Հայաստանը:

Միեւնույն ժամանակ Ալիկ Սարգսյանը նկատել է, որ «Լեռնային Ղարաբաղում թմրանյութերի արտադրության» թեման ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է որոշակի նպատակներով. «Դա շահարկումների առիթ , որ «ցեխ շպրտեն» Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»: