Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ղարաբաղյան խնդիրը քննարկելու համար կայցելի Մոսկվա: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուբյուլօղլին, առանց նշելու այցելության ամսաթիվը:
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 8-ին կայցելի Բաքու: Ակնկալվում է, որ նա կայցելի նաեւ Երեւան:
Ռուսաստանի ԱԳՆ-ն կողմերին կհանձնի ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահի դիմումը:




























