Երեւանում կայացել է ՀԱՊԿ թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման համապատասխան գերատեսչությունների համակարգող խորհրդի 10-րդ նիստը: Նիստին մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, Համակարգող խորհրդի դերի, տարածաշրջանում հակաթմրանյութային ուժերի ստեղծման հնարավորության, Աֆղանստանից բխող սպառնալիքի կանխման, եւ պայքարի մեթոդների կատարելագործման վերաբերյալ:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման կարեւորագույն տարր է դարձել «Կանալ» գործողությունների մեխանիզմը: Հայտնաբերվել է 2993 հանցագործություն, առգրավվել է ավելի քան 3 տոննա թմրանյութ: Նախատեսվում է նոր միջոցառում չինացի գործընկերների մասնակցությամբ:



























