Պետք է սպասել ԿԲ-ի դեկտեմբերի 14-ի հանդիպմանը, որի ժամանակ մենք կհրապարակենք տնտեսական աճի կանխատեսումները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԿԲ-ն նախատեսում է վերանայել իր կանխատեսած 5.4% տնտեսական աճի ցուցանիշը, այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր հայտնեց, որ կանխատեսում են 7-9 % տնտեսական աճ:
Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթի ներդրմանը վերաբերող հարցին՝ ԿԲ նախագահն ասաց. «Այդ քննարկումները շատ հպանցիկ տեղի են ունենում ԵԱՏՄ երկրների ԿԲ-ների ղեկավարների միջև, բայց այս պահի դրությամբ նույնիսկ խոսակցություն և որևէ նախանշված որոշակիություն չկա, թե որևէ տարուց անցնելու ենք միասնական արժույթի և դրա համար պետք է արվի նախապատրաստական որոշակի ծրագրեր»:





























