Ջրային տնտեսության ոլորտում 5 ծրագրերի եւ 41 միջոցառումների իրականացման համար Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 45 մլրդ 253 մլն դրամ։ Այս մասին նոյեմբերի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Գումարի հիմնական մասը, նրա խոսքով, կուղղվի ոռոգման համակարգերի առողջացման ծրագրին։
«Նախատեսվում է հիմնանորոգել 185 կիլոմետր ոռոգման ցանցեր եւ կառուցել 15 կմ երկարությամբ նոր ցանց։ Ծրագրի շրջանակներում, ԵՄ աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզի 17 բնակավայրերում կկառուցվեն ոռոգման համակարգեր, կնախագծվեն եւ կկառուցվեն 17, ինչպես նաեւ կվերանորոգվեն 4 ջրամբարներ»,- հայտնեց Սանոսյանը։





























