Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարներն այնքան էլ արդյունավետ չեն օգտագործվում։ Այս մասին նոյեմբերի 2-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Բաղրամյանն իր հերթին պարզաբանեց, որ այս հարցը բարձրացվել է անցյալ տարի։
«Այն ժամանակ խելամիտ էր համարվում ֆինանսավորման գործառույթը փոխանցել կամ Մարդու իրավունքների պաշտպանին, կամ նրա գրասենյակի աշխատակազմին։ Սակայն դրա համար անհրաժեշտ էր որոշակի փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ։ Այս օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը, որքան գիտեմ, հանձնարարվել է օմբուդսմենին»,- նշեց Բաղրամյանը։





























