Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած մի խումբ բարերարների՝ Անդրեաս Ռուբյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել արվեստի ոլորտին, մասնավորապես՝ մեր հանրապետությունում գեղանկարչության զարգացմանը:

Բակո Սահայանն ընդգծել է, որ այդ գործում բարերարների աջակցությունը պահանջված է եւ հանդիսանում է ինչպես մատաղ սերնդի բազմակողմանի զարգացման, այնպես էլ քաղաքակիրթ աշխարհին Արցախի ինտեգրման կարեւոր բաղադրամասերից մեկը:

Հանդիպմանը ներկա են եղել մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, պաշտոնատար այլ անձինք: