Մինչեւ 2026 թվականը Հայաստանը երեք լոգիստիկ պարկ կստեղծի՝ Եվրոպայից, Եվրասիական միությունից եւ Իրանից ապրանքների պահեստավորման եւ փոխադրման համար։ Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով, Ռուսաստանի ազատ տնտեսական գոտիների ասոցիացիան աջակցություն կտրամադրի այդ պարկերի դիզայնի եւ աշխատանքի սխեմայի մշակման հարցում: «Այդ պարկերից մեկը կտեղակայվի Գյումրիում եւ նախատեսված կլինի Եվրոպայից եւ ԵԱՏՄ-ից ապրանքների համար։ Մյուս երկուսը` Արարատում եւ երկրի հարավում, նախատեսված կլինեն հիմնականում իրանական ընկերությունների համար»,- ասաց Քերոբյանը։





























