Այս տարվա դեկտեմբերի 1-ից նախատեսվում է վերականգնել Փոթի-Կավկազ նավահանգստային ուղու կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը։ Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական ​ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքով՝ դա կամրապնդի երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ Եվրամիության հետ։