Նոյեմբերի վերջին Բելառուսի մասնակցությամբ տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այսպիսով, նրա խոսքերով, Հայաստանը ամրապնդում է իր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրների հետ։

Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանն իր հերթին հիշեցրեց, որ 2020 թվականին Երևան-Մինսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարիների համեմատ զգալիորեն աճել է։

«Եթե, ասենք, 2018-ին հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունը կազմել է 48 մլն դոլար, ապա 2020-ին՝ մոտ 84 մլն դոլար։ Ավելին, եթե նախորդ տարիներին Հայաստանի արտահանման մասնաբաժինը ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ չէր գերազանցում 15%-ը, ապա այժմ այն կազմում է մոտ 24%»,- հայտնեց ԱԳՆ ներկայացուցիչը։