Երեւանն ու Թեհրանը քննարկում են են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը: Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Քերոբյանը հիշեցրեց, որ այս տարվա մայիսին հնարավորություն է ունեցել քննարկել այս հարցը Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։
«Այժմ համապատասխան քննարկումներ են ընթանում։ Մեր մեքենաները կկարողանան մուտք գործել Իրան եւ բեռներ ընդունել Պարսից ծոցում գտնվող Բանդար Աբբաս նավահանգստից, իսկ մենք էլ մեր հերթին կնվազեցնենք մաքսատուրքերը իրանական մեքենաների համար: Այս հարցով արդեն փոխըմբռնման հուշագիր ունենք», - պարզաբանել է Քերոբյանը:





























