1670 երեխայի նախադպրոցական կրթության համար կհատկացվի 237 մլն դրամ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Ընդ որում, նրա խոսքով, մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման համար կհատկացվի ավելի քան 3 մլրդ դրամ։
Նա նշեց, որ արտադպրոցական կրթության ծրագրերի ծախսերը կազմում են 525 մլն դրամ։ «Բացի այդ, ծրագրվում է կազմակերպել 3200 դպրոցականների համար ամառային արձակուրդները, ինչպես նաեւ ռազմական-մարզական ճամբար 11-րդ դասարանի աշակերտների համար։ Նախատեսվում է իրականացնել դպրոցների մարզասրահների վերանորոգման աշխատանքներ»,-հայտնեց Դումանյանը։





























