2022-ին հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին պետբյուջեից կհատկացվի 337 մլն 900 հազար դրամ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

2021-ի համեմատ աճը կկազմի 6,5 մլն դրամ կամ 2 տոկոս։ «Հաջորդ տարի հանրային հեռուստատեսության խորհրդին 1 ծրագրի եւ 5 միջոցառման իրականացման համար պետբյուջեից կհատկացվի 7 մլրդ 634 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ աճը կկազմի 8,28 տոկոս»,-հայտնեց Խաչատրյանը։