Կրթության որակի ապահովման ծրագիրը նախատեսում է ծախսերի ավելացում։ Այս մասին նոյեմբերի 8-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Այսպես, ատեստավորման նոր համակարգի ներդրման համար նախատեսված է մոտ 1,5 մլրդ դրամ։

«2022 թվականին 5100 ուսուցիչների կամավոր ատեստավորում է նախատեսվում։ Օրինակ՝ այս տարի կամավոր ատեստավորում է անցել 1100 ուսուցիչ»,- ասաց Դումանյանը։