Հայտնի ամերիկացի գրող, «Տարեկանի արտում, անդունդի եզրին» բեսթսելլերի հեղինակ Ջերոմ Դեվիդ Սելինջերը 1965 թվականից հետո էլ է շարունակել գրքեր գրել, չնայած մինչեւ այժմ ընդունված էր կարծել, որ նա այդ ընթացքում թողել է գրելն ու մինչեւ մահ ապրել ճգնավորի կյանքով:
Ինչպես գրում է New York Times-ը, Սելինջերի` վերջերս հայտնաբերված ձեռագրերը վկայում են, որ նա շարունակել է գրողի իր գործունեությունն ու իր մահվանից հետո թողել է մի քանի չհրատարակված գործեր: Սելինջերը ոչ մի երկ չի հրատարակել 1965 թվականին հրատարակված «1924 թվականի Հեփվորթի 16-րդ օրը» գրքից հետո, սակայն իր ընկերոջը` Մայքլ Միթչելին`1982 թվականին գրած նամակում նա հիշեցնում է գոյություն ունեցող ինչ-որ ձեռագրի մասին: Մեկ այլ նամակից` գրված 1994 թվականին, հայտնի է դառնում, որ Սելինջերը շարունակել է գրքեր գրել: «Ես շարունակում եմ իմ ծանրաբեռնված աշխատանքը»,-նամակում գրում է հայտնի գրողը:
Նշենք, որ Սելինջերը կյանքից հեռացել է 2010 թվականին:



























