Իր սկանդալային բռնկումներով հայտնի Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանել է հայտնի երգիչ Վալերի Մելաձեի հարձակումը լրագրողուհու վրա:

Երբ տեղի ունեցած Ֆիլիպ Կիրկորովի եւ Մարինա Յաբլոկովայի միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո հսկայական հակազդեցություն էր առաջացրել Կիրկորովի դեմ: Նրա այդ քայլն առաջինը քննադատել էր Մելաձեն: «Ես հրաժարվում եմ մեկ բեմում կանգնել մի տղամարդու հետ, ով ձեռք է բարձրացնում կնոջ վրա»,- հայտարարել էր Մելաձեն:

Հիմա Կիրկորովն է մեկնաբանել Մելաձեի արարքը, սակայն ի տարբերություն «ռուսական էստրադայի վերջին ռոմանտիկի», նա նշել է, որ սկզբում պետք է պարզել տեղի ունեցածը եւ հրաժարվել է հապշտապ հետեւություններ անել:

«Ինձնից ի՞նչ են ուզում: Որ ես նրան հիմա ա՞յծ անվանեմ, որպեսզի հրաժարվե՞մ նրա հետ Յուրմալայում նստել նույն սեղանի շուրջ ժյուրիի կազմում, հրաժարվե՞մ նրա հետ միասին համերգի մասնակցել: Դա՞ են ինձանից սպասում: Չի լինի նման բան: Ես, բոլոր դեպքերում, քաղաքակիրթ մարդ եմ եւ այլ կերպ եմ դաստիարակված: Ես բռունցքներով չեմ հարձակվի եւ հապշտապ հետեւություններ չեմ անի»,- ասել է Կիրկորովը:

Հիշեցնենք, որ Կիրկորովը փորձի ժամանակ պարզապես ծեծի էր ենթարկել Մարինա Յաբլոկովային: