Հուլիսի 8-ին Երեւանում կգրանցվի մինչ այժմ դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ 39, գուցե նաեւ 39,5 աստիճան, սակայն արդեն հուլիսի 9-ից ջերմաստիճանը կիջնի 1-2 նիշով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։
«Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում հուլիսի 9-ին կդիտվի +37 +38 աստիճան, դրանից հետո եւս ջերմաստիճանի նվազեցում է սպասվում։ Հանարպետությունում կգրանցվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 10-ին եւ 11-ին հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճետեւ անձրեւ եւ ամպրոպ, 12-ին՝ արդեն շրջանների մեծ մասում։ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ»,- ամփոփեց Զարուհի Պետրոսյանը։




























