Բուլղարիայի Սամոկով քաղաքում հոկտեմբերի 16-ից 19-ը անց է կացվում սամբոյի պատանեկան եւ երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի տղաների եւ աղջիկների թիմը։ Այս մասին տեղեկացրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Առաջնության առաջին իսկ օրը հայ մարզիկների համար արդյունավետ էր. պատանիների 48 կգ քաշային կարգում հադես եկող Տիգրան Կիրակոսյանն ու 75 կգ քաշային Մհեր Կարապետյանն արժանացան բրոնզե մեդալների:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են պատանի և երիտասարդ 6-ական հայ մարզիկներ:




























