Օդեսական Plus հեռուստաալիքով հեռարձակվող «Վեստի պլյուս» լրատվական-վերլուծական ծրագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոժուրինին սեփական բնակարանում մահացած են գտել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նախնական տվյալներով` նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Հաղորդվում է, որ մահվան օրը, դժգոհ լինելով մոտ երկու ամիս աշխատավարձի բացակայությունից, նա իր ծրագրի աշխատակազմի հետ հեռացել է հեռուստաընկերությունից, որտեղ աշխատում էր վեց տարուց ավելի:




























