Վոլգա գետում խորտակված «Բուլղարիա» շոգենավի վրա փոքրիկ աղջնակի մարմին է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ներկայումս զոհերի թիվը 3 է, 80 ուղեւոր փրկվել է, 102 մարդու ճակատագիր դեռեւս անհայտ է մնում: Նավը գտնվում է 20 մ խորության վրա, աղետի վայրում ողջ գիշեր աշխատել են ջրասուզակ-փրկարարները: Նախնական տվյալներով` նավը կարող էր խորտակվել գերբեռնվածության պատճառով:
Կատարվածի փաստով հարուցվել է քրեական գործ` «ջրային տրանսպորտի շահագործման եւ անվտանգ երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է մարդկային զոհերի» հոդվածով, որը նախատեսում է 5 տարի ազատազրկում:
Հաղորդվում է, որ նավի վրա գտնվել են առնվազն 52 անչափահաս զբոսաշրջիկներ:



























