Թուրքական Բիլեջիկ քաղաքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել: Ցնցումների ուժգնությունը կազմել է 4,7 բալ Ռիխտերի սանդղակով, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:

Աղբյուրի փոխանցմամբ, տարհանվել են Բիլեջիկ քաղաքի հիվանդանոցի հիվանդները:

Հաղորդվում է, որ տուժել են շինությունները, խանութները եւ բնակելի տները, նախնական տվյալներով զոհեր եւ վիրավորներ չկան: