Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանությունն ազգայնականների հանրահավաքը ցրել է ջրցան մեքենաներով եւ ռետինե գնդակներով: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հանրահավաքի նպատակը օրանժիստների արտոնված երթի խոչընդոտումն է եղել: Օրանժիստներն ամեն տարի նշում են  Վիլհելմ III Օրանսկու հաղթանակը Յակով II արքայի  կաթոլիկ  բանակի նկատմամբ:

Կաթոլիկների եւ բողոքականների զանգվածային բախումներ թույլ չտալու համար` ոստիկանությունն սկսել է ցրել ակցիայի  մոտ 150 մասնակիցներին, որոնք իրենց հերթին դիմադրություն են ցույց տվել` իրավապահներին ուղղությամբ նետելով քարեր, շեշեր, փայտեր: Ի պատասխան ոստիկանությունն ստիպված է եղել ջրցան մեքենաներ եւ ռետինե գնդակներ գործի դնել: