Լիբիայում արդեն հոկտեմբերին սննդի եւ ջրի պակաս կզգացվի: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, այդ մասին հայտարարել է Ջամահիրիայի գյուղատնտեսության, անասնապահության եւ ծովային ռեսուրսների նախարար Աբդել ալ Գաուդը: Երկրում հավաքվել է միայն բերքի 20 տոկոսը, քանի որ քաղաքացիական պատերազմների մեջ մխրճված Լիբիայում գյուղտեխնիկայի համար վառելիք չի մնացել:

Ըստ նախարարի` պարենամթերքի պաշարների չբավարարման վրա իրենց բացասական ազդեցություն են ունեցել նաեւ միջազգային հանրության պատժամիջոցները:

Բացի այդ, ալ Գաուդը հայտարարել է, որ բավարար հզորություններ չկան ստորերկրյա ջրերի դուրս մղման համար:  Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը,  նախարարը նշել է, որ  բնակչության 70%-ին ջրով ապահովող գործարանում վեց տուրբիններից աշխատում է միայն մեկը, քանի որ ոչ ոք չի զբաղվում շարքից դուրս եկած սարքավորումներով: Նա ՄԱԿ-ին եւ ՆԱՏՕ-ին կոչ է արել  հանել գործարանի սարքավորումների մատակարարման նկատմամբ սահմանափակումը: «Առաջիկա 3-4 ամսում իրավիճակը կարող է վատթարանել, եթե ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակեն խոչընդոտել ժողովրդի կարիքների բավարարմանը», -ասել է նախարարը:

Հիշեցենք, որ քաղաքացիական պատերազմը Լիբիայում սկսվել է 2011թ. Փետրվարից