Ճապոնական Ֆուկուսիմա նահանգից ոչ հեռու հուլիսի 13-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսի ափամերձ հատվածում: Ըստ ճապոնական ազգային օդերեւութաբանական վարչության` զոհեր եւ ավերածություններ չկան, ցունամիի հնարավորության մասին նախազգուշացում չի արվել:
Վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ երկրաշարժն է Հոնսյու կղզում: Սեյսմոլոգների կանխատեսմամբ` տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը կպահպանվի առաջիկա 6-12 ամիսների ընթացքում:



























