Բրազիլիայում նավաբեկության հետեւանքով 9 մարդ անհետ կորել է: Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գետում նավարկող բեռնա-ուղեւորտար «Դիամանտե նեգրո» նավը, բախվելով կիսասուզված գերանի հետ, քթային մասում վնասվածք է ստացել եւ արագ խորտակվել է: Բարեբախտաբար, աղետը տեղի է ունեցել գետի բանուկ մասում, եւ մոտակայքում գտնվող բեռնատար նավի կողմից օպերատիվ կերպով փրկվել է 30 մարդ` ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ:
Ներկայումս իրականցվում են անհետ կորածների փրկարարա-որոնողական աշխատանքներ:



























