ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդհատել է Հարավարեւելյան Ասիայի երկներով իր շրջագայությունը, քանի որ նրա թիմի անդամներից մեկի մոտ COVID-19 է ախտորոշվել, հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Որոշումն ընդունվել է՝ նվազեցնելու COVID-19-ի ռիսկը եւ առաջնահերթությունը տալու առողջությանն ու անվտանգությանը, եւ Բլինքենը խորը ափսոսանքն է հայտնել Թաիլանդի արտգործնախարարին, ուր նա պետք է ժամաներ հինգշաբթի, ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Դրական դեպքը հաստատվել է չորեքշաբթի, երբ Բլինքենը գտնվում էր Մալայզիայում: Ավելի վաղ նա այցելել է Ինդոնեզիա։





























